ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բեսլան էր մեկնել, այցելել, 2004 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ահաբեկչության պատճառով զոհվածների հիշատակին նվիրված պանթեոն։ Դրանից հետո հանդիպել «Բեսլանի մայրերը» հասարակական կազմակերպության անդամներին և նրանց հետ զրույցում ակնարկել Կուրսկի, Դոնբասի, Նովոռուսիայի ուղղություններում հակահարվածի մեծ հավանականության մասին։
Պուտինը շեշտեց, որ վերը նշված ուղղություններով, Ռուսաստանի թշնամիները գործում են ահաբեկչական մեթոդներով, որոնք 20 տարի առաջ կիրառեցին Ալանիայում (Հյուսիսային Օսիայի Հանրապետություն)։
«Փորձում են Ռուսաստանին բզել, բայց մենք նեո-նացիստներին կպատժենք: Դրանում ոչ մի կասկած չի կարող լինել»,- հավելեց նա։
Կարծում եմ, մեր տարածաշրջանում ռազմական ակտիվ գործողությւոնների նոր ճակատ չբացելու համար, հնարավոր է «խաղաղության պայմանագիր» կնքելու գործընթացը արագացվի։ Ադրբեջան այցը դրա մասին է նաև։
Հնարավոր է, այնուամենայնիվ այդ ստորագրելու «տապալումն» օգտագործվի Հայաստանի դեմ, ռազմական գործողություններ սկսելու դեպքում։
Բայց, ըստ էության, նույնիսկ «խաղաղության» փաստաթղթի ստորագրումն իրական խաղաղության ոչ մի երաշխիք չի տալիս։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հ.Գ.
Հղումը` այցի վերաբերյալ